Գլխավոր էջ » Հայտարարություններ » Աշխատանք » Գրասենյակային աշխատանք | [ Ավելացնել հայտարարություն ] |
PR ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ
Առաջարկվում է | 23.01.2013, 10:27 |
Առանց PR-ի բիզնեսով կամ քաղաքականությամբ զբաղվելը նույն է, ինչ խավարի մեջ աղջիկներին աչքով տալը: Երկու դեպքում էլ Ձեր գործողությունների մասին գիտեք միայն դուք ... Ստյուարտ Հենդերսոն Սովորեք PR անել, անկախ նրանից թե ով եք դուք և ինչով եք զբաղվում: Հակառակ դեպքում Ձեր մասին ոչ ոք և ոչինչ չի իմանա ... Մի հոգևորական PR-ի միջոցով այսօր կարելի է հաջողության հասնել ինչպես աշխատանքում, այնպես էլ բիզնեսում, քաղաքականության մեջ և ցանկացած այլ ոլորտում: PR-ի Զարգացման Հայկական Կենտրոնը զբաղվում է PR (հասարակական կարծիքի ձևավորման) մասնագետների` PR մենեջերների և PR խորհրդատուների վերապատրաստմամբ: Կենտրոնի կողմից անցկացվող "PR-21-րդ դարի ալքիմիան" թրեյնինգներն ունեն գործնական ուղղվածություն: Դրա շնորհիվ մասնակիցները ստանում են բացառապես գործնական գիտելիքներ, խաղում են հատուկ դերային խաղեր և զարգացնում մի շարք հմտություններ, որոնք չափազանց կարևոր են PR մասնագետի համար: Թրեյնինգները նաև հնարավորություն են տալիս կարճ ժամանակում աշխատանք գտնել PR-ի կամ հարակից ոլորտներում (այդ նպատակով նախատեսված է հատուկ դասաժամ` "Աշխատանք առանց ռեզյումեի կամ ինչպե՞ս աշխատանք գտնել PR-ի միջոցով"): ԱՅՍ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՆ, ՈՎՔԵՐ. - փնտրում են բարձր վարձատրվող և հեռանկարային աշխատանք, - ունեն սեփական բիզնես կամ ցանկանում են հիմնել այն, - գործի բերումով առնչվում են մարդկանց մեծ ու փոքր խմբերի հետ, - ցանկանում են երևելի հաջողությունների հասնել գործնական և անձնական հարաբերություններում, - աշխատում են կամ ցանկանում են աշխատել, որպես PR մենեջեր և խորհրդատու, - որոշել են դառնալ առաջատար որևէ ոլորտում, - պարզապես հետաքրքրվում են PR-ով: ՊՐԱԿՏԻԿ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՈՒՔ. * ԿԻՄԱՆԱՔ PR-ի հիմնական խնդիրների և դրանց լուծման ձևերի մասին, * ԿԾԱՆՈԹԱՆԱՔ հասարակական կարծիքի ձևավորման ամենաէֆեկտիվ գաղտնիքներին, * ԿՍՈՎՈՐԵՔ արագ և ճիշտ կողմնորոշվել անգամ ամենաբարդ PR իրավիճակներում, * ԿՀԱՍԿԱՆԱՔ թե ինչու է PR-ն այդքան կարևոր աշխարհում և արդեն նաև` Հայաստանում, * ԿՏԻՐԱՊԵՏԵՔ PR-ի միջոցով կայուն եկամուտ ստանալու 20-ից ավելի մեխանիզմներին (առանց որևէ մեկի մոտ աշխատելու), * ԿԿԱՐՈՂԱՆԱՔ նոր և կրեատիվ լուծումներ առաջարկել տարբեր PR արշավների համար, * ԿՍՈՎՈՐԵՔ ազդել մարդկանց մտածելակերպի ու վարքի վրա այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում: ՊՐԱԿՏԻԿ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ. - Թրեյնինգներին կարող են մասնակցել ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ (տարիքը, սեռը և մասնագիտությունը նշանակություն չունեն), - Թրեյնինգային ծրագիրը կառուցված է 12 ՄԱՍԻՑ, յուրաքանչյուր մասը 2 ՀԱՏՎԱԾԻՑ, - Թրեյնինգների ընդհանուր տևողությունը 3 ԱՄԻՍ է (ամիսը` 4 պարապմունք, շաբաթական 1 հանդիպում` 2 ժամ տևողությամբ), - Թրեյնինգների վերջում տրամադրվում է ՍԵՐՏԻՖԻԿԱՏ, - Մասնակցության ամսական անդամավճարի արժեքն է 18.000 դրամ : - Հերթագրվելու և թրեյնինգներին մասնակցելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով: Տիրապետեք հասարակական կարծիքի ձևավորման գաղտնիքներին և հաջողությունը հանգիստ չի թողնի Ձեզ ... | |
Տեղեկություններ հայտարարությունը տեղադրողի մասին Հեռախոս - (010) 72-29-82 (093) 87-78-57 | |
Դիտումներ: 237 | Տեղադրված է մինչև: 23.02.2013 | Գնահատական - 0.0/0 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |