Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Հայտարարություններ

Երկուշաբթի, 29.04.2024
Գլխավոր էջ » Հայտարարություններ » Ծառայություններ » Զբոսաշրջություն [ Ավելացնել հայտարարություն ]

Արաբական Միացյալ Էմիրություններ - Օգտակար խորհուրդներ մեկնողներին
Առաջարկվում է 13.03.2013, 01:03

http://dubaitravel.am/info_tips.htm
Արաբական Միացյալ Էմիրություններում ընդունված չէ փողոց դուրս գալ ոչ սթափ վիճակում (հակառակ պարագայում կարող են հայտնվել բանտում), արտահայտիչ հագնվելը (հատկապես վերաբերվում է կանանց): Սակայն վերջին շրջանի զբոսաշրջիկների կտրուկ աճի պատճառով ավանդույթները մոտենում են եվրոպական նորմերին:
*
ԱՄԷ-ի գլխավոր հարստությունը դա պայծառ արևն է տարվա 360 օրը և տաք, մաքուր ծովը: Կլիմայի առանձնահատկությունները թույլ են տալիս հանգստանալ ծովի ափին անգամ ձմռանը:
*
Մահմեդականները չեն օգտագործում խոզի միս. մսային ճաշատեսակներում օգտագործվում են միայն տավարի, այծի, ոչխարի ու հորթի միս, թռչնամիս ու ձուկ:
Միսը հիմնականում տապակում են թավայում առանց յուղի, ինչը մսին յուրահատուկ համ է տալիս:
Արժե փորձել գառի միսը բրնձով և ընկույզով, ավանդական շաուրման, ոչխարի կոտլետները համեմունքներով, ոչխարի կամ շիշ քյաբաբ, մսային ասորտի տապակած, պիցցա, լցոնված գառի մսով պղպեղ և մի շարք այլ առանձնահատուկ ուտեստներ:
Շատ տարածված են թռչնի մսով ճաշատեսակները: Որպես պարնիր օգտագործվում են բրինձը և թարմ բանջարեղենից աղցաններ:
Մեծ քանակով օգտագործվում են նաև համեմունքներ:
Մեծ կիրառություն ունեն նաև կաթնամթերքը, հատկապես պանիրը, ինչպես նաև ձկնեղենը: Ձկնեղենը ավանդույթի համաձայն պատրաստվում է ածուխի վրա:
*
Ամուսնացած կանանց ձեռքից չի կարելի բռնել:
*
Արաբի տուն կոշիկներով չի կարելի մտնել: Եթե տան տերը Ձեզանից առաջ տուն մտնում է կոշիկներով, այդ դեպքում կարելի է:
*
Արաբները երկար են հիշում վիրավորանքները: Վրեժ լուծելը արաբների մոտ մշակույթ է: Վրեժը կարող է լուծվել տասնյակ տարիներ հետո:
*
Տեղի բնակիչներին կտրականապես խորհուրդ չի տրվում ալկոհոլային խմիչք:
*
Մուսուլմանական երկրում գործընկերոջ հետ պետք է հաստատել փոխհամաձայնություն: Հանդիպումը սկսվում է ձեռքսեղմամբ, որի ժամանակ պետք է նայել գործընկերոջ աչքերի մեջ:
*
Ողջույնի ժամանակ չի կարելի ձեռքում պահել ծխախոտ կամ ձեռքը դնել գրպանում:
*
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները չեն սիրում շտապել, չեն սիրում ռիսկի դիմել:
*
Գործարարները ազատ տիրապետում են անգլերեն լեզվին, և փաստաթղթերը կազմում են անգլերենով:
*
Եթե թեյավճարը մտցված չէ հաշվի մեջ, ապա բավարար է նաև թողնել ընդհանուր հաշվի 10%-ը: Թեյավճար պետք է թողնել միայն լավ սպասարկումից հետո:
*
Դուբայի մետրոյում արգելվում է ուտել և խմել ինչպես վագոնների մեջ, այնպես էլ` կայարաններում: Արգելվում է նաև քնել, ծխել, տեղափոխել կենդանիներ, հեծանիվ և ալկոհոլային խմիչքներ: Ստոպ-ազդանշանի անհարկի օգտագործումը կարժենա 570 դոլար տուգանք:
*
Դուբայի մետրոյի ուղևորները կարող են թողնել իրենց մեքենաները անվճար կայանատեղիում:
*
Կայարաններից որևէ մեկը Ձեր խանութի կամ բանկի անունով անվանակոչելու համար անհրաժեշտ է վճարել մեկ միլիոն դոլար և ավելի:
*
Քաղաքային համայնապատկերը լուսանկարելու համար լավագույն վայրը մետրոյի վերջին վագոնն է:
*
Շարժան ամենա "ոչ ալկոհոլային" էմիրաթն է, որտեղ առավել խիստ են իսլամական ավանդական նորմերը: Շարժայում արգելված է արևային լոգանք ընդունել, անգամ մասնավոր լողափի վրա, ծովում լողալ կարելի է միայն հյուրանոցի մասնավոր լողափում: Ալկոհոլը բացառապես արգելված է և չի թույլատրվում անգամ հյուրանոցներում:
*
Ռամադանի (սուրբ ամիս) ժամանակ մուսուլմաններին արգելվում է օրվա լույս ժամերին սնունդ ընդունել. Տուրիստներին այդ օրերին սնունդ ընդունել հասարակական վայրերում պետք չէ: Ինչպես նաև պետք չէ դրսում ծխել ու ծամոն ծամել: Ձեր նման պահվածքով կվիրավորեք իսլամի հետևորդներին: Ռամադանը մուսուլմանական պասի ամիսն է, և ավանդույթները չհարգելը կարող է բերել տուգանքի և անգամ բանտարկության:
*
Լողազգեստով լինել կարելի է միայն ծովափին կամ հյուրանոցի լողավազանի մոտ: Մնացած դեպքերում հագուստը շատ բաց չպետք է լինի:
*
Հիշենք "աջ ձեռքի" կանոնը. ինչ որ բան վերցրեք, տվեք միայն աջ ձեռքով: Կերակուրը և խմիչքները պետք է տալ և վերցնել աջ ձեռքով: Արաբի ձեռքը սեղմեք աջով: Ձախ ձեռքը համարվում է ոչ մաքուր:
*
Խոսելիս ձեռքը թափահարել պետք չէ, հատկապես ծխախոտով:
*
Մզկիթ կամ արաբի տուն մտնելիս հանեք կոշիկները:
*
Աղոթող արաբին խանգարել չի կարելի: Պետք չէ լուսա կամ վիդեոնկարահանել: Աղոթողների մոտով անցնել հետևի կողմից:
*
Ոչ մի դեպքում մուսուլմանին ալկոհոլային խմիչք նվիրել չի կարելի:
*
Էմիրությունների բնակիչների մեծ մասն ունի անձնական ավտոմեքենա, ուստի հասարակական տրանսպորտը թույլ է զարգացած: Ավտոբուսներ կան հիմնականում միայն Դուբայում, գործում են առևտրային կենտրոնների միջև: Հիմնականում պետք է օգտվեք տաքսի ծառայություններից, Պետական տաքսիներն ունեն հաշվիչներ: Մասնավոր տաքսիների հետ կարելի է սակարկել: Սակարկել խորհուրդ ենք տալիս սկզբում:
*
Հնարավոր է ավտեմեքենայի վարձույթ Ձեր հանգստի ողջ ընթացքում: ԱՄԷ-ում գործում է միջազգային վարորդական իրավունքը: Այդպիսի իրավունքի բացակայության վրա վարձույթի որոշ մասնավոր ընկերություններ կփակեն իրենց աչքերը, նույնիսկ ոստիկանները հնարավոր է լոյալ վերաբերվեն, քանի դեռ տեղի չի ունեցել ճանապարհային պատահար:
*
Ձեր անձնագրի պատճեն միշտ պահեք Ձեր մոտ: Անձնագիրը թողեք հյուրանոցում: Եթե անձնագիրը ծովում թրջեք կամ կորցնեք, ոստիկանության հետ լուրջ խնդիրներ կունենաք:
*
ԱՄԷ-ում հանցագործությունը համարյա բացակայում են: Հանգիստ կարող եք գիշերը փողոցով քայլել, Ձեր վրա չեն հարձակվի, չեն թալանի: Եթե իր եք կորցրել, ապա գտնելու դեպքում անպայման կվերադարձնեն:
*
Հասարակական վայրում կամ ծովափում ալկոհոլի ընդունումը կհանգեցնի ադմինիստրատիվ պատասխանատվության: Արբած վիճակում փողոց դուրս գալով հնարավոր է հայտնվեք բանտում:
*
Էմիրաթից էմիրաթ ալկոհոլ տեղափոխել չի կարելի:
*
Թմրանյութ օգտագործելու համար նախատեսված է երկարատև ազատազրկում, իսկ ներկրման ու տարածման համար` մահապատիժ:
*
Պետք չէ փորձել արաբուհու հետ ծանոթանալ: Կնոջը հպվելու կամ նկարահանելու, ակնապիշ նայելու համար նախատեսված են մեծ տուգանքներ:
*
Մեծ տուգանք է նախատեսված աղբը աղբամանի մեջ չգցելու համար: Կտուգանվեք, անգամ այն դեպքում, եթե Դուք աղբը ուղղել եք աղբաման, սական այն ընկել է կողքը:
*
Կտուգանվեք կամ կազատազրկվեք, եթե հասարակական վայրում հայհոյեք կամ սպառնաք զրուցակցին:
*
Կաշառք տալու փորձ չանեք: Էմիրաթներում կաշառք տվողին ավելի խիստ են պատժում, քան վերցնողին:
*
Ոստիկանից վախենալ պետք չէ: Կարող եք հանգիստ մոտենալ և հարցով դիմել: Հավատացած եղեք, որ նրանք սիրով կպատասխանեն, կուղեկցեն:
http://dubaitravel.am/info_tips.htm


"Դուբայ Թրավել" տուրիստական գործակալություն
Հասցե: Հայաստան, Երևան, Թումանյան 8 Միջազգային Բիզնես Կենտրոն, 4-րդ հարկ 405 սենյակ
Հեռ.: (010) 54-23-42
Կայք: www.dubaitravel.am
Էլ. փոստ: info@dubaitravel.am

Տեղեկություններ հայտարարությունը տեղադրողի մասին

Դիտումներ: 511 | Տեղադրված է մինչև: 13.04.2013 | Գնահատական - 0.0/0
Մեկնաբանությունների քանակը: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]